«Ամենաուժեղ զգացմունքը հիասթափությունն է»․ Արաքսյա Մելիքյանի ուշագրավ հրապարակումը

Դերասանուհի Արաքսյա Մելիքյանին շատ հաճախ կարելի է տեսնել հմայիչ կերպարում։ Չնայած նա կտրուկ ոճափոխությունների չի գնում, սակայն միշտ յուրօրինակ կերպով է ներկայանում։

Արաքսյայի խաղը հեռուստադիտողը վերջին շրջանում հնարավորություն ունի դիտելու նաև հեռուստաեթերից։

Դերասանուհին եթերային միառժամանակյա բացակայությունից հետո վերադարձել է «Բլբուլյանները» հեռուստասիթքոմի մեջ իր դերակատարումով։

Արաքսյան այս անգամ հումորային նախագծով է հանդես գալիս։ Սիթքոմն արդեն իսկ հասցրել է մեծ դիտողականություն ձեռք բերել։ Դերասանուհին կերտում է գլխավոր դերերից մեկը։

Արաքսյանին հաճախ կարելի է տեսնել անկեղծ մտքեր արտահայտելիս, որոնք հաճախ դրսևորվում են սոցհարթակային գրառումների տեքսով։ Այդ մտքերը հիմնականում ներանձնային ապրումների շուրջ են։

Իր սոցհարթակում Արաքսյան տեղադրել է իր լուսանկարներից՝ գրելով հետևյալը․ «Ամենաուժեղ զգացմունքը՝ հիասթափությունն է։

Ոչ վիրավորանքը, խանդը, անգամ ատելությունը․ սրանցից հետո ինչ որ բան է մնում հոգում, իսկ այ հիասթափությությունից հետո միայն ու միայն՝ դատարկություն»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: