Հեղինակավոր ու մեծ սեր վայելող լրագրող Գայանե Փայտյանի խիստ անժամանակ մահը շատերին է ցնցել ու տխրեցրել։ Գայանեն իր մասին հաղորդումների ժամանակ մշտապես ասում էր, որ իր ճակատագիրը լավն է, սակայն հաճախ դաժան անակնկալներ է մատուցում։

Դեռ մոտ ութ տարի առաջ Գայանեն կարողացավ հաղթահարել դարի ամենադաժան հիվանդությունը, որից հետո նույնիսկ մայրացավ ու վայելեց իսկական երջանկության բերկրանքը։ Նրան այդ ճանապարհին օգնեց ամուսինը։

Վերջերս Գայանեի ընտանիքը դարձյալ լուրջ փորձությունների միջով էր անցնում։ Գայանեն ու քույրը՝ Մարիանան, ընդամենը տասը օր առաջ իրենց հարթակներում պատմում էին, թե ինչպես են կարողացել հաղթահարել իրենց մայրիկի մոտ հայտնաբերված կրծքագեղձի քաղցկեղը, ինչերի միջով են անցել։

Նրանք պատմել են, թե ինչերի միջով է անցել մայրը, երբ քիմիաթերապիա է ընդունել։ Քույրերն այդ պատմությունը բարձրաձայնել են, որպեսզի մյուս կանանց ևս հորդորեն գնալ ու ստուգվել ճիշտ ժամանակին՝ հիվանդությունը ավելի հեշտ կանխարգելելու համար։

Ցավոք, հրապարակումցի տասն օր անց հանրությունը տեղեկացավ Գայանեի անժամանակ մահվան մասին։