Կոլումբիայի 17-ամյա բնակչուհին կարող է ամիսներ շարունակ քնել, բայց դա իր կամքով չի անում։ Ամեն ինչում մեղավոր է նրա հազվադեպ հիվանդությունը, որն աղջկա կյանքը երազների շարանի է վերածել։ Նրա մայրիկն ստիպված է եղել թողնել աշխատանքը՝ աղջկա մասին հոգ տանելու համար։

Աղջիկը տառապում է Քլեյնե-Լևինի համախտանիշով։ Նա նևրոլոգիկ հիվանդություն է, որին բնորոշ է չափից շատ քնկոտությունը, որն ստիպումէ հիվանդներին քնած անցկացնել կյանքի հիմնական մասը։
Աշխարհում նման հիվանդությամբ տառապող 40 հոգի կա, որոնցից մեկն էլ 17-ամյա Շարի Թովարն է։
Նրա մայրը՝ Մարլենի Թովարը, երկու ժամը բլենդերով մանրացրած սնունդ է տալիս դստերը։ Նա զարթնացնում է աղջկան, կիսաքուն վիճակում Շարիկը խմում է կոկտեյլը և կրկին քնում։

Շարիկը, որին «Քնած գեղեցկուհի» են անվանում, գրեթե տնից դուրս չի գալիս։ Նա լիովին դուրս է ընկել կյանքից։

Երկար քունը բացասական է ազդում աղջկա ուղեղի աշխատանքի վրա։ Նա որոշ ժամանակով կորցնում է հիշողությունը։ Օրինակ վերջերս՝ 48 ժամ քնելուց հետո, աղջիկը զարթնել և չի ճանաչել մորը։