Ահա թե ինչպես է Ռուզաննա Խաչատրյանն արձագանքում իր մասին հնչող քննադատություններին

Համացանցում վերջին շրջանում լայնորեն տարածվում էր մի նյութ, որտեղ փաստերով ներկայացվում էր, թե ինչպիսի թանկարժեք իրեր է օգտագործում ՊՆ նախկին նախարարի տիկին Ռուզաննա Խաչատրյանը։

Շատ հասարակական գործիչներ ու անհատներ, կիսելով նյութը, հարց էին հնչեցնում, թե ինչպե՞ս կարող է նախկին պաշտոնյայի կինն այսպիսի ճոխություններ իրեն թույլ տալ, որտեղի՞ց նման գումարներ խիստ թանկարժեք զարդեր գնելու համար։

Բնականաբար ձևակերպված հարցերը հռետորական բնույթի էին և ավելի շատ պատասխաններ էին, քան թե հարցեր։ Այս քննադատական ձևակերպումներին ու բարձրացված հարցերին ինքնատիպ արձագանք է տվել ինքը՝ Ռուզաննա Խաչատրյանը։

Նա իր սոցհարթակում հրապարակել է իր գեղեցիկ ու շքեղ լուսանկարներից մեկը, որտեղ նա գունառատ ծաղկեփնջով է և գրել է․ «Մարդու լավագույն զարդերն են նրա ժպիտը, բարությունը և բարձր տրամադրությունը»։

Ռ․ Խաչատրյանի այս հրապարակմանն ի պատասխան օգտատերերից մեկը գրել է․ «Տիկին Ռուզաննա, մարդու լավագույն զարդերն են բարի համբավը, մաքուր խիղճը և բարոյականությունը»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: