Մեհրաբյանների ընտանիքում նախորդ օրը նշանակալից է եղել, քանի որ այդ օրը ընտանիքի հրաշք գեղեցկուհիներից մեկը հրաժեշտ է տվել դպրոցին։ Այս կարևոր իրադարձությանը ներկա են եղել ընտանիքի բոլոր անդամները։

Անուլւի Վերջին զանգի առիթով մայրը՝ Մարիամ Մեհրաբյանը, տեղադրել է դպրոցական հիշարժան օրվանից կադրեր, որոնցում երևում են շրջանավարտները, ինչպես նաև նրանց ելույթին սրտի թրթիռով հետևող նրանց ծնողները։ Մարիամը կադրերին կից գրել է․

«Ահա և վերջ ֆիզմաթյան օրերին, ինչը դպրոց է, փորձ, կյանքի ուղի, կարծում եմ մի օրվա համար հույզերը շատ էին, բայց տրամաբանված և ցանկալի ավարտով, աշատ օրեր մեր և խաղաղ երկինք անասելի հրաշք այս սերունդին։ Իմ Անուլ լիքըըը նման օրեր քո նիրաթուխ ճանապարհին»։

Ստորև կցված է Մարիամի տեղադրած տեսանյութերից մեկը, որտեղ երևում է, թե ինչպես է Անուլի հայրը՝ Արկադի Մեհրաբյանը կրտսեր որդու հետ մոտենում բեմին ու աղջկան շքեղ ծաղկեփունջ տալիս։