Գուրգեն Դաբաղյանը առաջիկայում հայ ժողովրդական երգերի սիրահարներին նոր անակնկալ ունի մատուցելու։ Նա սիրով հանագործակցել է ժողովրդական երգի սիրահարների սիրելի Մոնիկա Նազարյանի հետ։ Նրանք միասին ներկայացնելու են մի գործ, որը հեղինակել է աշուղ Աշոտը։

Մոնիկան, իր հարթակում որոշ մանրամասներ ներկայացնելով ստեղծագործության ստեղծման ու մատուցման նախապատմությունից, գրել է, որ երգը վերնագրված է «Հով սարեր, մով սարեր» վերնագրով։ Այն ընտրվել է հենց հեռուստադիտողների կարծիքը հաշվի առնելով։

Երգին կից ներկայացվելու է տեսահոլովակ, որի նկարահանումներն իրականացվել է Լոռու մարզում։ Մոնիկան ասում է, որ այդ մարզում ընտրվել է Մարգահովիտ գյուղը, որը պատահական է ընտրվել, սակայն երջանիկ պատահականությամբ այն նաև Մոնիկայի մանկության գյուղն է եղել։

Իրար հետ համագործակցող երգիչներն իրենց համատեղ աշխատանքի մասին հայտնել են այն ժամանակ, երբ արդեն ավարտվել են նկարահանման գործընթացները։ Գուրգենի ու Մոնիկայի համագործակցության մասին պատմող մի քանի կադր՝ կցված նյութում։