Նախօրեին մեծ տոնակատարությամբ մշվեց Թատրոնի միջազգային օրը։ Տոնակատարությունն ուղեկցվեց թատրոնի նվիրյալներին արժևորելու կարևոր գործընթացով։ Մրցանակներ ստացան թատրոնի շատ ներկայացուցիչներ։

Տարվա լավագույն ներկայացումը համարվեց «Համլետ» ներկայացումը, որտեղ Համլետին կերպավորում էր Ավետ Զոհրաբյանը։ Ակտիվ ու տաղանդավոր դերասաններից ոմանք ստացան թատերական աշխարհում հեղինակություն վայելող «Արտավազդ» մրցանակը։

Նշենք, որ հայտարարվեց, թե ով է այս տարվա լավագույն դերասանը։ Այս պատվավոր մրցանակը շնորհվեց տաղանդաշատ արտիստ Արթուր Կարապետյանին, որ մրցանակաբաշխությանը ներկա էր իր սիրելի տիկնոջ՝ Սաթիկ Հախնազարյանի հետ։

Նշենք, որ Սաթիկը ևս տաղանդավոր դերասան է։ Նա իր հարթակում մեծ ոգևորությամբ կիսվել է այդ ուրախալի լուրով՝ ստանալով բազում շնորհավորական խոսքեր, որոնք ուղղված են ամուսնուն և նաև իրեն։

Սաթենիկն ու Արթուրն ամուսնական կյանքում մեկ աղջիկ ունեն, ով անձնական հանգամանքների բերումով հայրենիքից դուրս է ապրում, բայց սերտորեն կապված է հայրենի հողին և ծնողներին։