Ամեն տարի հունիսի տասնինը միջազգայնորեն նշանավորվում է որպես հայրերի միջազգային օրը։ Այդ օրը զավակները հատուկ շնորհակալական խոսքով են հանդես գալիս, իրենց վերաբերմունքն ու սերն են արտահայտում իրենց հայրերի նկատմամբ։

Այս տարի հայրերի օրն իր առանձնահատուկ խորհուրդն ունի նաև Հրաչ Մուրադյանի համար, քանի որ նա արդեն մի քանի ամիս է, ինչ հայրիկ է դարձել՝ մեծ ուրախությամբ վարելով հայրական պարտականությունները։

Դժվար չէ նկատել, թե ինչ հոգատար և ամեն դետալին ուշադրություն դարձնող հայր է Հրաչը։ Նա ապրում է իր դստրիկով։ Նրան ուրախություն է պարգևում դստրիկի հետ անցկացրած ամեն մի պահը։ Հրաչը հայրերի օրվա առիթով ընտանեկան լուսանկար է տեղադրել։

Լուսանկարում Հրաչը տիկնոջ և դստեր հետ է։ Ի պատասխան Հրաչի այս հրապարակման՝ օգտատերերից մեկը գրել է․ «Աչքերը թեկուզ փակ՝ միեւնույնն է սիրուն մռութիկը հաստատում է դստերդ գեղեցկությունը։ Աստված պահապան, Հրաչ ջան»։