Հանրահայտ երաժիշտ Յուրի Շատունովի հետ կատարվածն այնքան անսպասելի ու ցավալի էր, որ նրա մտերմիկ շրջապատը դեռ շարունակում է քննարկել նրա մահվան թեման՝ փորձելով նոր բանալիներ ու պատճառներ գտնել։

Շատունովի կողքին նրա վերջին օրը մշտապես գտնված նրա գործընկերներից մեկը հայտնել է, որ երգիչը չորեքշաբթի օրն ամբողջությամբ անցկացրել է ընկերների հետ, խմիչք է օգտագործել և կերել է խեցգետին։ Երգչի պրոդյուսերը նաև Շատունովի հետ է եղել նրա վերջին վայրկյաններին։

Նա ասում է, որ երգիչը շատ հանկարծակի է վատացել։ Նրա մոտ սպազմատիկ կծկումներ են առաջ եկել։ Նա վեր է կացել նստած տեղից և բղավել է, որ իր մոտ սպազմա է։ Ընկերները նրան անմիջապես իրենց մեքենայով հիվանդանոց են տեղափոխել։

Հիվանդանոցում, տեսնելով, որ չեն կարողանում օգնել երգչին, մեկ այլ հիվանդանոց տեղափոխելու որոշում են կայացրել, սակայն ճանապարհին տեղի է ունեցել անդառնալին։ Առավել մանրամասն՝ կից։