Ահա թե ինչ են արել հայտնի դերասաններ Մկրտիչ Արզումանյանն ու Լևոն Հարությունյանն իրենց այսօրվա ներկայացման ժամանակ՝ ի հիշատակ Հայկոյի

Այսօր արվեստասեր հանրությունը սրտի խորը կսկիծով հրաժեշտ տվեց մեր օրերի ամենից տաղանդաշատ երաժշտին՝ նրա հետ ուղարկելով իրենց անսահման սերն ու գնահատանքը։

Կյանքը շարունակվելու անխախտ դինամիկա ունի։ Երեկոյան Մկրտիչ Արզումանյան, Սաթենիկ Հազարյանը, Լևոն Հարությունյանը և այլ արտիստներ իրենց հայտնի ու արդեն սիրելի դարձած «Հրեշը Լուսնի վրա» վերնագրով ներկայացումն են դարձյալ բեմականացրել։

Մկրտիչ Արզումանյանը ներկայացման ավարտին իրենց ուղղված ծափողջույններն առաջարկել է ուղղել Հայկոյին։ Նա խնդրել է, որ բոլոր ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեն տաղանդաշատ երաժշտի հիշատակը։

Բեմի վրա գտնվող դերասաններից ոմանք այդ հարգանքի րոպեի ժամանակ հուզվել է։ Ծանրագույն ապրումներ են բոլորի մոտ, իսկ շատերն արտահայտվելիս պարզապես փուլ են գալիս՝ այդպես արտահայտելով իրենց զգացմունքները։

Մեկ րոպե տևացող լռությունը եզրափակվել է տևական ծափերով։ Արտիստների ներկայացման այսօրվա ավարտը ներկայացնող հուզիչ տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: