Արամեն ունի երկու բալիկ ունի։ Նրա երեխաներից ավագը դուստրն է, ով վերջերս բոլորել է ծննդյան չորս տարին։ Ծնողները առաջնեկ աղջնակին անվանել են Աննա Մարիա։

Նշենք, որ Հայաստանում ևս տարածված և ընդունված է դարձել զավակներին երկու անուն տալը։ Փոքրիկ Աննա Մարիայի ծննդյան օրվա առիթով շքեղ ու ճոխ անակնկալ են պատրաստել երեխաների քավորն ու քավրոկինը։

Արամեի կինը շրջել է բնակարանում՝ ցուցադրելով, թե ինչպես են զարդարել փոքրիկ աղջնակի սենյակը, սենյակի շրջակայքը։ Ձևավորման համար օգտագործվել են վարդի թերթիկներ, մոմեր, փուչիկներ, փայլուն այլ ատրիբուտներ։

Քավորն ու քավորկինը նաև գեղեցիկ տորթ են պատրաստել երեխայի համար։ Տեսանկարահանված նյութի մեջ լսվում են նաև Արամեի ու նրա դստրիկի ձայները, ովքեր մեկնաբանում են տեղի ունեցողը։

Արամեի դստրիկի՝ Աննա Մարիայի գեղեցիկ անակնկալներով ու էմոցիաներով լի ծննդյան տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։