Ալեն Մարգարյանը մեր այն հզոր պոտենցիալով երիտասարդներից էր, ով կարող էր իր գոյությամբ ու գործունեությամբ մեծ օգուտ բերել հայրենիքին, իսկ առհասարակ նա պարզապես անփոխարինելի գանձ էր։

Ալենին հետպատերազմյան շրջանում հասցրին ճանաչել բոլորը՝ անկեղծորեն կիսելով նրա մոր՝ տիկին Նազելիի ցավն ու վիշտը։Տիկին Նազելին իր աղջ օրը նվիրում է Ալենի հետ կապված տարբեր իրադարձությունների մասնակցելուն։

Այսօր տիկին Նազելին մի շատ հուզառատ նամակ է ստացել և այն տեղադրել է իր սոցհարթակում։ Նամակում նոր բալիկ ունեցած մի հայուհի Բեռլինից գրել է, որ իրենք իրենց նորածին բալիկին անվանակոչել են Ալեն հենց Ալեն Մարգարյանի պատվին։

Տիկինը Բեռլինից գրել է հետևյալը․ «Բարև Ձեզ, տիկին Նազելի ջան։ Նախ խոնարհվում եմ Ձեր առաջ Ձեր և մեր Ալենի համար։

Ուզում եմ սիրով Ձեզ ծանոթացնել իմ Ալենի հետ, ում անունը դրել ենք Ձեր և մեր Ալենի պատվին։ Մենք ապրում ենք Բեռլինում, հուսամ մի օր կհանդիպենք»։