Ահա թե ինչպիսի հուզիչ նամակ է ստացել հերոսացած Ալեն Մարգարյանի մայրը Նիդեռլանդներից

Ալեն Մարգարյանը մեր ժամանակների լուսավոր կերպարներից էր, ով, ցավոք, անմահացավ հայրենի սահմանները պաշտպանելիս։ Ալենի մայրիկի անամոք ցավը կիսում են շատերը, հատկապես նրանք, ովքեր ծնող են և գիտեն, թե ինչ է զավակի կորուստը։

Տիկին Նազելին երբեմն-երբեմն սատարող և հուզիչ նամակներ է ստանում։ Նրան ուղարկված հերթական նամակը Նիդերլանդներից է։ Նիդերլանդներից Մելանյա Թադևոսյանը տիկին Նազելիին տեղեկացրել է, որ ինքը երկրորդ որդին է ունեցել և նրան Ալենի անունով է կնքել։

Տիկին Մելանյան գրել է, որ ինքը մեծ հույսեր ունի առաջիկայում իր Ալենին տեսնի Ալեն Մարգարյանի նման արժանավոր ու դաստիարակված երիտասարդ։ Նա նաև ցանկություն է հայտնել առաջիկայում անպայմանորեն հանդիպել տիկին Նազելիի հետ։

Այս նամակը խիստ հուզել է տիկին Նազելիին։ Նա ամեն օր իր տղայով հպարտանալու առիթներ է ունենում։ Նրա լուսավոր տղայի կերպարը շարունակում է ոգեշնչել մարդկանց։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: