Ահա թե ինչպիսի արխիվային տեսանյութ է տեղադրել Սիրուշոն

Սիրուշոն իր հայտնիության գագաթնակետին է հասել դեռ վաղ մանկության շրջանում։ Իր անուշ ձայնի և ծնողների հետևողականության շնորհիվ Սիրուշոն դեռ վաղ մանկությունից հայտնվեց երաժշտասեր հանրության ուշադրության ծիրում։

Տարիների ընթացքում նա ձեռք է բերել նաև արտասահմանյան երաժշտասեր հանրության սերն ու հարգանքը՝ լավագույնս ներկայացնելով հայկական մշակույթը։

Սիրուշոյի ելույթները հանրությունը ունկնդրել է դեռ շատ տարիներ առաջ։ Երգչուհին տեսանյութ է տեղադրել, որը տարիների վաղեմություն ունի։ Տեսանյութում նա ութ տարեկան է և երգում է «Բաց թիվիի» եթերում։

Երգչուհին, տեղադրելով տեսանյութը, գրել է, որ այն իրեն ուղարկել և այդ ելույթի մասին հիշեցրել է նրա երկրպագուներից մեկը։ Նա երանությամբ է հիշել այն ժամանակաշրջանը, երբ ինքը ապրում էր երաժշտությամբ և աշխարհն իր համար հենց երաժշտություն էր։

Սիրուշոյի տեղադրած տեսանյութը, որտեղ երևում է նրա տարիների վաղեմության ելույթներից մեկը, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: