Ժամանակին բավականին հայտնի երգչուհի Սուսաննա Պետրոսյանը, ինչպես հայտնի է, երկար տարիներ այլևս Հայաստանում չի ապրում։ Արտերկիր տեղափոխվելու պատճառը ընտանեկան հանգամանքներն են։

Սուսաննան Չինաստանում է հաստատվել։ Այնտեղ նա ամուսնու հետ մեծացնում է երկու բալիկի։ Բալիկներից ավագը աղջիկ է։ Ծնողներն աղջկան Ալիս են անվանել։ Ալիսը դպրոցական է արդեն։

Ընտանիքի կրտսերը տղա է, ում ծնողները Մարկ են անվանել։ Մարկն անցյալ տարի է լույս աշխարհ եկել։ Այս տարի ծնողներն առաջին անգամ նշանավորել են փոքրիկ Մարկի ծննդյան առաջին տարեդարձը։

Սուսաննան իր ինստագրամյան հարթակում մի քանի կադր է տեղադրել, որոնց միջոցով պատմել է, թե ինչպես է անցել փոքրիկ Մարկի առաջին տարեդարձը։

Կադրերում երևում է, որ դրսում բավականին ցուրտ է և առատ ձյուն է եկել։ Սուսաննան իր տղային ծննդյան գեղեցիկ կատարումներ է նվիրել։

Հետո նաև գլխի շարժումներով նրանք միասին փորձել են պարել ծննդյան երգերի հնչյունների ներքո։