Հանրահայտ մարզիկ Նազիկ Ավդալյանը, ինչպես հայտնի է, այլևս դուրս է եկել ակտիվ սպորտային ասպարեզից, սակայն չի հեռացել սպորտային աշխարհից։ Նա սպորտի հետ կապված է հազար ու մի թելով։

Նազիկ Ավդալյանն ամուսնացել է մասնագիտությամբ դարձյալ մարզիկի հետ։ Նրանք մեկ տղա ունեն, ում Վաչե են անվանակոչել։ Պարզվում է՝ փոքրիկ Վաչեն ծնողներից ժառանգել է սերն ու հետաքրքրությունը սպորտի հանդեպ։

Վաչեն ներկայումս ակտիվորեն մարզվում է՝ բավականին երկար ժամանակ անցկացնելով մարզասրահում։ Վաչեն շատ աշխույժ է և ակտիվ։ Նա ոչ միայն ինքնուրույն է մարզվում, այլ նաև օգնում է մայրիկին, որ նա էլ մարզվի՝ դալով ցուցումներ։

Պարզվում է՝ ճկուն տղայի առաջարկած սպորտային վարժանքները Նազիկը դժվարանում է կատարել։ Նրան դա զվարճացնում է։ Վաչեի մարզանքներից մի որոշ հատված կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ, որտեղ երևում է մոր և որդու ջերմ հարաբերությունները։