Ինչպես ավելի վաղ անդրադարձ էինք արել, այսօր լեգենդար երգիչ Արամ Ասատրյանի յոթանասունամյա տարեդարձն է։ Նրա ֆիզիկական բացակայությունը չի խանգարում, որ զավակները ամեն օր հիշեն նրան, ապրեն նրանով, հարգանքի տուրք մատուցեն նրա թանկագին հիշատակին։

Սիրելի հայրիկի յոթանասունամյակի առիթով նրա տղաներից մեկը՝ Տիգրանը, տեսանյութ է հանրայնացրել՝ նշելով և յուրովի շնորհավորելով սիրելի հայրիկի, տաղանդավոր երգչի հավերժական հիշատակն ու ծննդյան օրը։

Տեսանյութի մեջ Տիգրանը կատարում է հայրիկի սիրելի երգերից մեկը, որը սիրված է նաև նրա երգարվեստի սիրահարների համար։ Երգը կարոտի մասին։ Երգում խտացված են հայրենի եզերքի ու հարազատի նկատմամբ մեծ կարոտի զգացումներ։

Տիգրան Ասատրյանն տեսանյութը եզրափակում է հոր խոսքերով՝ երանի տալով այն հայի աչքերին, որոնք նայում են Մասիս սարին։ Հենց այդ խոսքերով էլ Տիգրան Ասատրյանը նպատակահարմար է համարել շնորհավորել սիրելի հայրիկի տարեդարձը։ Տեսանյութը կցված է ստորև։