Ահա թե ինչպես է Հակոբ Ղազանչյանը մեկնաբանում Հասմիկ Պապյանի մեղադրանքը․ ուշագրավ մանրամասներ

Հասմիկ Պապյանն իր հարթակում տեղեկացրել է, ոչ ամիսներ առաջ ինքը «Արտավազդ»-ի հայտ է ներկայացրել և տեղեկացվել է, որ նոմինացվել է, հետո հրավիրվել ու ներկա է գտնվել մրցանակաբաշխության եզրափակիչ փուլին՝ պարզելով, որ վերջին րոպեին իրեն հեռացրել են մրցույթից՝ առանց տեղյակ պահելու։

Նա տեղի ունեցածը որակում է խայտառակություն՝ հայտնելով, որ մինչ այս պահը դեռ «Արտավազդ»-ի կայքում տեղ գտած տեղեկատվական հարթակում ինքը նոմինացված է։

Հակոբ Ղազանչյանն ի պատասխան գրել է․ «Հանվել է ժյուրիի երեկվա նիստում դրա համար էլ չենք հասցրել կայքից հանել։ Ես փորձեցի ամեն կերպ ընդառաջել ձեզ։ Նախ ուշ էիք ներկայացրել, երկրորդը ասացիք որ ներկայացումը չեք կարող խաղալ և միայն տեսագրությունը կարող եք ներկայացնել։ Երկու դեպքում էլ աշխատանքն ընդունել չէր կարելի։

Ես մեղավոր եմ միայն նրանում որ Ձեր հանդեպ հարգանքը ստիպեց աչք փակել այդ ամենի վրա։ Բայց ժյուրին սկզբունքային գտնվեց և որոշեց, որ տեսագրությունը չի ընդունում։ Այնուամենայնիվ, էլի Ձեր հանդեպ ունեցած իմ անկեղծ հարգանքը պարտավորեցրեց ինձ ճեմասրահում ունեցած մեր զրույցում խոստանալ, որ վաղը հրապարակավ ներողություն կխնդրեմ այս թյուրիմացության համար։

Դուք առաջարկեցիք, որ ես դա անեմ մեդիայով։ Ես համաձայնվեցի և անմիջապես իմ օգնականին խնդրեցի որ պայմանավորվի որևէ հեռուստաընկերության հետ։ Պայմանավորվեցինք ATV-ի հետ ժամը 11։00-ին և ես պատրաստվում էի առավոտյան գնալ։

Բայց Դուք չդիմացաք ու գրառում արեցիք, իսկ ես, բնականաբար, չեղարկեցի իմ այցը հեռուստաընկերություն։ Անկախ Ձեր գրառման վիրավորական տոնին, ես չեմ պատասխանի։ Իմ հարգանքը Ձեր՝ արվեստագետի հանդեպ մնում է անխափան»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: