Ահա թե ինչպես է Լիլուի տղան սովորում հայերեն․ երգչուհին բացառիկ տեսանյութ է հրապարակել

Հանրահայտ երգչուհի Լիլուն Ամերիկայում իր առաջնեկին արդեն իսկ դպրոց է ուղարկում։ Լիլուն մի ուշագրավ տեսանյութ է տեղադրել, թե ինչպես է իր տղան սովորում հայերեն։ Ինչպես պարզվում է տեսանյութից, տղայի ուսուցչուհին օրիորդ Աննան է։

Օրիորդ Աննան տղային պատմել է Մեսրոպ Մաշտոցի և հայոց գրերի ստեղծման նախապատմությունը և գրերի ստեղծման ընթացքի մասին։ Տղան բավականին մանրամասն հիշում է պատմությունը, սակայն այն ներկայացնում է անվարժ՝ խոսքը համեմելով անգլերեն բառերով ու արտահայտություններով։

Տղան ասում է նաև, որ իրեն հանձնարարվել է ուսումնասիրել Նոյի պատմությունը, որն էլ նա պատրաստվում է ուսումնասիրել։ Այս ամենը Լիլուի համար և՛ հուզիչ է, և՛ հաճելի ու զվարճալի։ Նա նկարահանել է հայերեն սովորող տղայի դասապատրաստման դրվագը՝ տեղադրել իր հարթակում։

Այդ տեսանյութըը Լիլուն այսպես է մեկնաբանել․ «Լացում եմ»։ Լիլուի տեղադրած տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: