Հանրաճանաչ Ասատրյան գերդաստանի ներկայացուցիչներից Տիգրանը տիկնոջ հետ նշել է իրենց միասնության երեսուն տարին։ Նա տիկնոջ հետ շատ գեղեցիկ ժամանց է ունեցել, որի կադրերը տեղադրել է համացանցային հարթակում նույնպես։

Ասատրյան Տիգրանի ընտանիքը երեսուն տարեկան է արդեն։ Այս երեսունամյա ընտանիքում մեծացել են երեք զավակներ, որոնք այս վերջին տարիներին կառուցում են իրենց սեփական ընտանիքները սիրելի ծնողների ապահով հովանու ներքո։

Տիգրանը ամուսնության տարեդարձի առիթով գեղեցկուհի կնոջը ռոմանտիկ ընթրիքի է հրավիրել։ Նրանք գինի են վայելել միասին, ինչպես են ճաշակել են համադամ ուտելիքներ։ Իրենց ունեցած ռոմանտիկ երեկոյի մասին պատմող մի քանի կադր է Տիգրանը տեղադրել սոցհարթակում։

Նա այդ կադրերին կից շնորհավորել է սիրելիին՝ նրան ջերմ խոսքեր ուղղելով։ Առհասարակ, Ասատրյանները հաճախ են աչքի ընկնում կնամեծար վարքով։ Նկատելի է, որ նրանց կյանքում մեծ կարևորություն ունեն իրենց կողակիցները, որոնց ուրախացնելու համար չեն խնայում ոչինչ։