Ահա թե ինչպես են հայտնիները ամանորյա տրամադրություն փոխանցում․ ուշագրավ կադրեր

Արդեն ոչ շատ հեռու գտնվող Ամանորն իր հետ նոր սպասելիքներ, լավի ակնկալիքներ է բերում, իսկ ամանորյա տրամադրությունը որոշակիորեն ձևավորվում է նաև հեռուստատեսության և սոցհարթակների շնորհիվ։

Սոցհարթակներից շատ հայտնի դեմքեր, ովքեր ունեն հետևորդների մեծ թիվ, իրենց ամանորյա տրամադրությունը փոխանցում են նաև հետևորդներին։

Ամանորյա տրամադրություն փոխանցողների շարքերում է Սիլվա Հակոբյանը, ով իր և դստրիկի տոնական լուսանկարներն է հրապարակել իր սոցհարթակներում։

Արամեի տիկինը ցուցադրել է, թե ինչպես է իրենց տղան փոքրիկ Ձմեռ պապիկի հագուստ հագել և շրում իրենց տանը՝ ստեղծելով ամանորյա յուրատիպ միջավայր ու տրամադրություն։

Ամանորյա ֆոտոշարք է տեղադրել նաև Գուրգեն Դաբաղյանի տիկինը՝ տեղադրելով իրենց ընտանիքի տոնական լուսանկարները։

Ամանորյա թեմատիկայով ընտանեկան կադրեր է տեղադրել նաև Աննա Դովլաթյանը։ Լուսանկարներում նկատելի է, որ Աննան զգալի նիհարել է։ Նա շքեղ տեսք ունի։

Ամանորյա ընտանեկան լուսանկար է տեղադրել նաև Հրաչ Մուրադյանը՝ դարձյալ ծածկելով դստեր դեմքը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: