Ընտանիքից միառժամանակ հեռու գտնվող մեր զինվորներն ընտանեկան հովանավորությունն ու ջերմությունը գտնում են միմյանց մեջ: Նրանք միմյանց պարգևում են հաճելի պահեր, գեղեցիկ անակնկալներ:

Զինծառայողների միջև ձևավորված այս ջերմ մթնոլորտն է նաև ապահովում մեր բանակի ֆանտաստիկ ամրությունն ու հզոր ուժը: Յուրաքանյուր զինծառայող անասելի ուշադրությամբ ու ջերմությամբ է վերաբերվում կողքինին:

Համացանցային հակիրճ, բայց տարողունակ նյութերում երևում են դրվագներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են ծառայակից ընկերները անակնկալ մատուցում իրենց ընկերներին, ուրախացնում նրանց ծննդյան տարեդարձերը՝ տոն դարձնելով նրանց օրը:

Նմանատիպ անակնկալները միշտ էլ հաճելի են զինծառայության մեջ գտնվող տղաների համար, որոնք այս պահին հատկապես պետք է հոգեպես խիստ կայուն վիճակում լինեն:

Ծափերով, ուրախ բացականչություններով, ընկերների ջերմ ու սիրով լի վերաբերմունքով լի օրերով էլ այս օրերին անցնում են մեր զինծառայողների օրերը, որոնց ելքով էլ առաջիկայում պետք է վճռվի հայկական տարածաշրջանի ճակատագիրը: