Ահա թե ինչպես են Ազատանում դիմավորում Ադրբեջանից վերադարձած Էդգարին․ հուզիչ տեսանյութ

Ադրբեջանում մի քանի ամիս անցկացնելուց հետո շիրակցի տասնհինգ տղաներ ի վերջո հնարավորություն ստացան տուն վերադառնալու։ Այս հնարավորությունը մեծ ցնծություն է պատճառել ոչ միայն տղաներին, այլև նրանց բոլոր մտերիմներին ու ծանոթներին։

Ազատանցի Էդգարը վերադարձողների մեջ է։ Նա դեռ օդակայանում աչքի էր ընկել իր ակտիվությամբ ու լավ տրամադրությամբ։ Էդգարը օդակայանում մեծ ոգևորությամբ աչքալուսանք էր տալիս ողջ հայ ժողովրդին։

Էդգարն արդեն հայրենի Ազատան համայքն է հասել։ Համագյուղացիներն ու մտերիմներն Էդգարին մեծ ցնծությամբ ու սիրով են դիմավորել։ Գյուղում իսկական տոն է կազմակերպվել։ Միացվել է բարձր երաժշտություն։

Էդգարի ոտքերի առաջ մատաղ է արվել, հնչել են ծափողջյուններ։ Բոլոր ներկաներն անչափ հուզված են եղել։ Այս ամենը հուզել է նաև Էդգարին։ Նա շարունակ հիշեցնում էր գերության մեջ գտնվելու ժամանակ իր ասած խոսքերը․

«Տեսա՞ր՝ եկա։ Որ ասի՝ մի խառնվեք իրար, գուկանք»։ Այս մասին պատմող նյութը՝ վարը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: