Հայտնի բժիշկներից Սևադա Հակոբյանը գրել է․ «Անցյալ տարի այս օրը կարծես ամենա խաղաղն էր, ամենա անկորուստն էր, ամենաչոր աչքերովն էր։ Մի ակնթարթում սարսափ պատեց մեզ և ամեն ինչ փոխվեց: Մենք դեռ անցնում ենք անդառնալի կորուստների գիտակցման դառը ճանապարհով։

Սակայն մենք ունենք պարտք, պարտք ընկածների հանդեպ, պարտք գալիք սերնդի հանդեպ։ Մենք հանձնվելու իրավունք չունենք, առավել ևս հիմա: Այս նկարում կատարվող իրականությունը 44 օրյա պատերազմի ժամանակ բոլորիս համար լույս էր։

Հայ կինը ծննդաբերեց Ստեփանակերտի ապաստարանում։ Նոր կյանքի ծնունդ, որի պատգամը մեկն է` չհանձնվել, չնահանջել ու շարունակել։ Ապրել, ապրել, ապրել»։ Ապա նե տեղադրել է բալիկի՝ Արևիկի լուսանկարը և գրել է հետևյալը․

«Ահա այս հրաշք աղջիկն է՝ Արևիկը, որ ծնվեց այստեղ՝ Ստեփանակերտի ծննդատան ապաստարանում: Նա մեկ շաբաթից կդառնա 1 տարեկան: Ծնվեց արկերի պայթյունի տակ և նոր կյանքի ու հույսի սկիզբ դրեց: Աստված պահապան ու զորավիգ»: