«Ահավոր կհուսահատվեմ, եթե ռուսկի միրից մեկին բերեն ու ազգը դրան ընտրի»

Էլմիրա Ստեփանյանը գրում է․ «Երբ անմեղ դեմք ենք անում ու էս իշխանություններին մեղադրում պատերազմի պարտության մեջ, հասկանալի է, չենք ուզում խորանալ, էն Հին աշխարհի պատմության դասագրքի պես կարդում ենք՝ սրանց օրոք եղավ, սրանց կախել:

Առաջ անցանք: Մենք ինչքան էլ սիրենք պատմությունը, էջեր անգիր անենք, ու անկապ մեջբերենք, դրանից մեզ սպասվող ապագան չի շահելու: Մենք պետք է մտածենք վաղվա օրվա մասին: Մենք պետք է հետևություն անենք մեր ընտրած ստրածեգիչեսկի ընտրությունների մասին ու փորձենք մեր սայուզնիկի գրկից պոկվել, թե չէ շատ է մեզ սիրում, պինդ է սեղմում, շունչներս չի հերիքում:

Երկու դեպքում էլ ես գոհ կլինեմ՝ Փաշինյանը մնա իշխանության ու ռուսկի ցարը կհասկանա, որ իշխանության աղբյուրը եղել ու մնում է տեղի բնակչությունը, ամեն տեղ ու միշտ, անհնար է դրսից ու տեղի ագենտուրայով ժողովրդի կամքի վրա ազդել, Փաշինյանին արևմտամետ ուժեր փոխարինեն, դրանից ավելի գոհ կլինեմ:

Ռուսկի ցարը կհասկանա, որ տապորի դարը չէ, տապորով սայուզնիկ չես պահի: Բայց ահավոր կհուսահատվեմ, եթե ռուսկի միրից մեկին բերեն ու ազգը դրան ընտրի»:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: