Ալբերտ Հովհաննիսյանը մեր այն պայծառ ու թանկ երտասարդներից էր, որ իր կյանքը չխնայեց հայրենի սահմանների անառիկության համար։

Նրա կորստի անամոք ցшվի հետ չեն կարողանում հաշտվել ոչ միայն Ալբերտի ծնողները, այլև շատ-շատ օտար մարդիկ։

Ալբերտի հայրը պարբերաբար հանրային հրապարակումներ է անում՝ իր հայրական ցավն ու կորստի կսկիծը կիսելով ընկերների, իր սոցհարթակի հետևորդների հետ։

Նա պարբերաբար հիշում է անցյալի այս կամ այն հիշարժան դրվագը, պահը, լուսանկարային հիշությունը՝ դրանք տեղադրելով իր էջում։

Արտակ Հովհաննիսյանն իր հերթական հրապարակման մեջ հիշել է, թե ինչպես է հինգ տարի առաջ ավագ որդու ու կրտսեր դստեր հետ այցելել եկեղեցի։ Արտակ Հովհաննիսյանը գրում է․

«Ալբերտ ջան, ի՞նչ իմանայի, որ հինգ տարի հետո կյանքդ պետք է տայիր, որ մենք ապրենք, որ կդառնայիր պшտերազմի խորհրդանիշ, որ աշխարհով մեկ նկարդ կպտտվի որպես հայի ուժեղ կերպար, որ քեզ հերոս կկոչեն հենց հայ ազգդ»։