Վահե Տեր-Մինասյանը, ինչպես հայտնի է, տարիներ առաջ ընտանիք է կազմել Լուսին Զերունյանի հետ։ Նրանք համատեղ ջանքերով տարիների ընթացքում կարողացել են կառուցել մի այնպիսի հրաշալի ու ներդաշնակ ընտանիք, որտեղ մեծանում են չորս զավակներ ու երջանիկ են իրենց զգում։

Այս ներդաշնակ ընտանիքի հիմնասյուները՝ Վահեն ու Լուսինը, բժիշկներ են։ Լուսինը, որ մինչ այս հիմնականում զբաղվում էր երեխաների խնամքով, արդեն սկսել է մասնագիտական ոլորտ վերադառնալու փորձեր անել։

Իրար լրացնող ու ներդաշնակ այս զույգը հաճախ է նաև ճամփորդում։ Լուսինեը սկսել է աշխատել ամուսնու հետ։ Նրանք երբեմն աշխատանքային առօրյայից համատեղ կադրեր են հրապարակում։ Սակայն այս անգամ Վահեն հրապարակել է մի լուսանկար, որը ոչ աշխատանքային է։

Վահեն լուսանկարը վերնագրել է «Ազատություն»՝ ակնարկելով, որ նրանք փախել են իրենց բալիկներից և մի կարճ ժամանակով վայելում են ազատությունը։ Լուսանկարին ջերմորեն են արձագանքել ամուսինները ընկերները։