Ադրբեջանական կողմից Արտգործնախարարության անունից որոշակի մանրամասներ են հանրայնացվել այսօր արդեն ազատության մեջ գտնվող հայուհու՝ Մարալի և իրենց մոտ պահվող հավանական գերիների մասին։

Հանրայնացված տեղեկության մեջ արձանագրվել է այն իրողությունը, որ հայուհին ցանկացել է վերադառնալ ոչ թե Հայաստան, այլ իր նախկին բնակավայր՝ Լիբանան։ Նրանք նշել են, որ իրենց մոտ բացի ազատ արձակված և Լիբանան ուղարկված հայուհուց, այլ քաղաքացիական անձինք իրենց մոտ չկան այլևս։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը պնդում է, թե իրնեց մոտ պահվում են ոչ թե քաղաքացիական անձինք, այլ հшնցшգnրծ տեռnրիստներ։ Այս թյուր տեղեկությունը ոչ միանշանակ է ընդունվում ամեն տեղ։

Լիբանանցի հայուհու՝ Լիբանան ուղարկելու մասին ևս որոշ մանրամասներ են հայտնվել։ Մասնավորապես բացատրվել է, որ Մարալին ուղարկել են Թուրքիայի միջոցով, քանի որ կինն ունեցել է լիբանանյան գրանցում և անհնար է եղել նրան Ռուսաստանով ուղարկելը։